Ֆրանսիայի կառավարող Սոցիալիստական կուսակցությունը (PS) մունցիպալ ընտրությունների արդյունքներով, նախնական տվյալներով՝ խոշորագույն ընդդիմադիր կուսակցությանը՝ «Հանուն ժողովրդական շարժման միությանը» (UMP) եւ մյուս մրցակիցներին զիջել Է ղեկավարությունը 30 հազարից ավելի բնակչությամբ առնվազն 58 քաղաքներում: Այդ մասին հաղորդել Է ներքին գործերի նախարարությունը, որը պատասխանատոÖ ‚ Է քվեարկության կազմակերպման եւ դրա արդյունքների ամփոփման համար:

 

Մարտի 30-ին Ֆրանսիայում կայացել Է մունիցիպալ ընտրությունների երկրորդ փուլը, որոնց արդյունքներով պետք Է որոշվեն Ֆրանսիայի 36 հազար քաղաքագլուխների եւ մունիցիպալ կազմավորումների ղեկավարների անունները:

 

Այն քաղաքների թվում, որտեղ մինչ օրս կառավարել են սոցիալիստները, սակայն պարտություն են կրել, նշված են Թուլուզը, Սենտ Էտիենը, Լիմոժը, Այաչոն, Սալն լը Պրովանսը, Անժերը, Վալանսը. Շամբերին, Տուրը, Կանը, Նիորը, Լավալը, Շալոն սյուր Սոնը, Պուասին, Պոն, Ռեյմսը, Պերիգեն եւ բազմաթիվ այլ քաղաքներ: Իրենց հերթին Սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչները մրցակիցներից հետ են նվաճել սոսկ երեք նկատելի քաղաքներ՝ Ավինյոնը, Դուեն եւ Լուրդը:

 

Կարեւորագույն իրադարձություններից մեկը դարձել Է ծայրահեղ աջ «Ազգային ճակատի» (FN) հաջողությունը. Մարին լը Պենի կողմնակիցները հաղթանակ են տարել 14 – 15 ոչ մեծ քաղաքներում: Ավելի վաղ նրանք այդպիսի հաջողության երբեք չեն հասել:

 

Մինչդեռ, Սոցիալիստական կուսակցությանը հաջողվել Է պահպանել ղեկավարությունը Փարիզում: Մարսելում չորրորդ ժամկետով վերընտրվել Է UMP-ի ներկայացուցիչ Ժան Կլոդ Գոդենը, որը քաղաքը ղեկավարում Է 1995 թվականից:

 

Սպասվում Է, որ ընտրություններում պարտությունն Օլանդին կհարկադրի շտապ վերադասավորումներ կատարել կառավարությունում, Ժան Մարկ Էյրոն կարող Է կորցնել վարչապետի աթոռը: Ֆրանսիայում որպես կառավարության ղեկավարի հնարավոր թեկնածուներ են համարում այսօրվա դրությամբ առավել մեծ ժողովրդականություն վայելող սոցիալիստներից մեկին՝ ՆԳՆ-ի 51-ամյա ղեկավար Մանուել Վալսին, ԱԳՆ-ի ղեկավար Լորան Ֆաբիուսին եւ Փարիզի՝ պաշտոնաթող եղած քաղաքագլուխ Բերտրան Դելանոեին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: