Կլիմայի փոփոխության փորձագետների միջկառավարական խումբը համաշխարհային հասարակայնությանը նախազգուշացրել Է, որ մարդկությանն սպասում են կլիմայական փոփոխությունների «լուրջ, համատարած եւ անդառնալի» հետեւանքներ: Մոլորակի բնակիչներին պարենով ապահովելու հարցում, փորձագետների կարծիքով՝ առաջիկա տարիներին կծագեն խնդիրներ, քանի որ ամբողջ աշխարհում ջերմաստիճանի բարձացումը ազդեցություն կգործի բերքատվության վրա, տեղեկացնում Է BBC-ն:

 

Բացի դրանից, Երկիր մոլորակի հարյուր միլիոնավոր բնակիչների սպառնում են հեղեղումներն ու համաճարակները, հավելում են կլիմայագետները: Այս բոլոր գործոնները կսաստկացնեն քաղաքական անկայունությունը տարբեր տարածաշրջաններում, սակայն մարդիկ, այդուամենայնիվ, կկարողանան հարմարվել մի շարք փոփոխությունների, եզրակացնում են զեկույցի հեղինակները:

 

Դիտորդների կարծիքով՝ փորձագիտական խմբի հաշվետվությունը կարող Է համոզել կառավարություններին՝ նոր համաձայնագրեր ստորագրելու մթնոլորտ ածխաթթվական գազի արտանետումների նվազեցման վերաբերյալ: