Ինչպես և սպասվում էր, Ֆրանսիայում կայացած ՏԻՄ ընտրություններից և սոցիալիստների պարտությունից հետո Ֆրանսուա Օլանդի կառավարությունը սկսեց ճաքեր տալ: Երկուշաբթի երեկոյան հրաժարականի դիմում է ներկայացրել վարչապետ Ժան Մարկ Էրոն: Մինչ հրաժարականը երկու ժամ փակ դռների հետևում նա զրուցել է երկրի Նախագահի հետ:

 

Euronews-ը տեղեկացնում է, Նախագահ Օլանդն ընդունել է հրաժարականի դիմումն ու, ամենայն հավանականությամբ, առավոտյան կառավարությանը կներկայացնի նոր վարչապետին' ներքին գործերի նախկին նախարար Մանյուել Վալսին:

 

Հոռետեսների գնահատմամբ, սա միակ հրաժարականը չի լինի, և Օլանդը ստիպված կլինի ընդունել նաև մի քանի նախարարների հրաժարականը: Առայժմ այդ նախարարների անունները չեն հրապարակվում:

 

Ֆրանսիայում վերջերս տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունններն ամենասարսափելին էին երկիրը ղեկավարող սոցիալիստների կենսագրության մեջ: Պատճառն այն է, որ երկրի շուրջ հիսուն քաղաքներում ձախերը պարտություն կրեցին և իրենց տեղը զիջեին կենտրոնամետ «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցությանը:

 

Սոցիոլոգ Դոմինիկ Մոիզի գնահատմամբ, սոցիալիստների պարտության գլխավոր պատճառը չափից շատ ժողովրդավարությունն էր: «Բնակչության 40 տոկոսը ձեռնպահ են մնացել և չեն մասնակցել ընտրություններին: Սա Ֆրանսիայի 5-րդ հանրապետության պատմության մեջ ամենամեծ ցուցանիշն է»:

 

Սոցիալիստները խոշոր քաղաքներից կղեկավարեն միայն Փարիզում: Ըստ սոցհարցումների, ներկա դրությամբ' Օլանդի վարկանիշը անընդհատ նվազում է, իսկ նրա կառավարության նկատմամբ անվստահությունն' աճում: