Սիրիական բանակը զենիթահրթիռային համալիր է տեղակայել Թուրքիայի հետ սահմանի վրա: Այս մասին հայտնում է քուվեյթյան Al-Rai-Alaam թերթը:

 

Ըստ հաղորդագրության, Սիրիան հրթիռները տեղակայել է իր օդային տարածքի հնարավոր խախտման դեպքերում հակառակորդի ինքնաթիռները խփելու համար:

 

Թուրքիայի օդուժը մարտի 21-ին Սիրիայի տարածքում կործանել էր սիրիական Mig30 ինքնաթիռը, որը հետապնդում էր հայաշատ Քեսաբի վրա թուրքական բանակի օժանդակությամբ հարձակում գործած իսլամիստական ահաբեկչական խմբավորումների զինյալներին: