Սիրիայի Քեսաբ քաղաքի բնակիչների վրա հարձակված ահաբեկիչները ոչ մի ընդհանուր բան չունեն իսլամի հետ: Այդ մասին Չեչնիայի Հանրապետության նախագահ Ռամզան Քադիրովը գրել է սոցիալական ցանցերում իր պաշտոնական էջերից մեկում: Նա ցավակցություն է հայտնել Քեսաբում եւ Սիրիայի այլ քաղաքներում զոհվածների ընտանիքներին:

 

«Ես ամենայն պատասխանատվությամբ, որը հիմնված է իրադրության իմացության վրա, հայտարարում եմ, որ այդ ահաբեկիչները, որոնք, ինչպես ընդգծում են Սիրիայի իշխանությունները, եկել են Թուրքիայի կողմից, ոչ մի ընդհանուր բան չունեն իսլամի հետ: Նրանք մուսուլմաններ չեն»,- հայտարարել է Քադիրովը:

 

«Այդ ահաբեկիչները դաստիարակվել, զինվել ու կերակրվել են Արեւմուտքի կողմից, պատրաստվել են ՆԱՏՕ-ական երկրների հատուկ ծառայությունների կողմից: Նրանք Սիրիան քանդելու, իսլամական երկրները թուլացնելու առաջադրանք են կատարում: Որտե՞ղ է Եվրոպայի եւ ԱՄՆ-ի ժողովրդավարությունը: Ինչո՞ւ են նրանք լռում: Ինչո՞ւ են հարյուր միլիոնավոր դոլարներ, զենք, հատուկ միջոցներ հատկացնում ելուզակներին, ովքեր հանդես են գալիս Սիրիայի օրինական իշխանության դեմ եւ սպանում կանանց, ծերերին ու երեխաներին»,- գանգատվել է Չեչնիայի ղեկավարը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: