Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» պաշտպան Ալվարո Դոմինգեսը գովեստի խոսքեր է ուղղել Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հասցեին:

Ֆուտբոլիստն անդրադարձել է այն հարցին, թե արդյո՞ք Մխիթարյանը Գյոտցեին արժանիորեն է փոխարինում:

«Մխիթարյանը հիանալի ֆուտբոլիստ է: Մեծ վարպետություն և շարժունակություն ունի: Նա' ի տարբերություն իր շատ խաղընկերների, նախնտրում է գնդակն ստանալ ոտքերին: Հենրիխն արագությամբ զիջում է Մարկո Ռոյսին, սակայն կարդում է խաղը և ունի փլեյմեյքերի որակներ»,- Դոմինգեսի խոսքը մեջբերում է գերմանական մամուլը: