«Հայաստան» համահայկական հիմնադրամը կոչ է անում հայրենաբնակ և սփյուռքահայ բոլոր անհատներին և կազմակերպություններին բարոյական և մանավանդ նյութական աջակցությամբ սատարել ծանր օրեր ապրող քեսաբահայությանը: Այդ նպատակով բացվել է հատուկ հաշվեհամար և տարածվել հայտարարություն:

 

«Սիրելի հայրենակիցներ,

 

Քույրեր և եղբայրներ, Վերջին օրերին մենք վկա ենք Քեսաբի ողբերգական իրադարձությունների, դեպքերի, որոնք վերարթնացնում են մեր հիշողության մեջ հայ ժողովրդի պատմության ամենատխուր էջերը: Արդեն ակնհայտ է, որ գործ ունենք հումանիտար աղետի հետ: Այս փորձության պահին մենք կոչ ենք անում հայրենաբնակ և սփյուռքահայ բոլոր անհատներին և կազմակերպություններին բարոյական և մանավանդ նյութական աջակցությամբ սատարել ծանր օրերապրող քեսաբահայությանը: Բացվել է հատուկ հաշվեհամար այդ նպատակով: Մենք կոչ ենք անում ձեր նվիրատվությ ուններն ուղղել այդ հաշվեհամարին: Մեր պարտքն է գոնե փոքր չափով մեղմել մերհայրենակիցների ցավն ու կորուստները: Ողբերգությունը, որը դեռ շարունակվում է, միայն Քեսաբի հայերինը չէ: Հարվածն ուղղված է ողջ հայությանը: Սա բոլորիս հարցն է և բոլորիս մարտահրավերը: Ձեր նվիրատվությունները կարող եք ուղղել Արդշինինվեստբանկում բացված հետևյալ հաշվեհամարներին' 247010003090 (ՀՀ դրամ), 247010003090/0001 (ԱՄՆ դոլար), SWIFT: ASHBAM22»,-ասված է հայտարարության մեջ: