Աֆղանստանում նախագահական ընտրությունների նախաշեմին ոստիկանությունը ավելի քան 22 տոննա պայթանյութ Է առգրավել երկրի հյուսիս-արեւելքում գտնվող Թահարի նահանգում: 

 

«Ոստիկանությունը հայտնաբերել Է թաքստոց 22 հազար 220 կիլոգրամ նյութերով, որոնք օգտագործվում են ինքնաշեն պայթուցիկ սարքեր պատրաստելու եւ մահապարտ ահաբեկիչների օգտագործմամբ գրոհներ իրականացնելու համար»,-նշվում Է փաստաթղթում: Թաքստոցը գտնվել Է Թալիկան քաղաքի՝ Թահարի նահանգի վարչական կենտրոնի մերձակա գյուղում: Սկսվել Է հետաքննություն:

 

Ինքնաշեն պայթուցիկ սարքերն օգտագործում են «Թալիբան» իսլամական շարժման զինյմալները ներկայիս իշխանության եւ երկրում տեղաբաշխված միջազգային ուժերի ստորաբաժանումների դեմ պայքարում: Շարժումը կատաղի պարտիզանական պայքար Է մղում 2001 թվականից, երբ միջազգային կոալիցիան՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, նրան Աֆղանստանում զրկեց իշխանությունից:

 

Այժմ թալիբները երդվում են խափանել նախագահական ընտրությունները, որոնք նշանակված են ապրիլի 5-ին: Նրանք արդեն մի քանի ահաբեկչական գործողություններ են կատարել, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: