ՀՀ Կենտրոնական բանկի սահմանած փոխարժեքների համաձայն' ապրիլի 1-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.31 դրամով և կազմել 413.62 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.64 դրամով և կազմել 570.55 դրամ:  ՌԴ ռուբլու փոխարժեքն ավելացել է 0.09 դրամով՝ կազմելով 11.78 դրամ: Բրիտանական ֆունտ փոխարժեքն աճել է 1.01 դրամով և կազմել 688.59 դրամ:

 

Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինն ապրիլի 1-ին կազմել է 17 հազար 217.83 դրամ, արծաթի գինը՝ 265.56 դրամ, պլատինի գինը՝ 18 հազար 630.76 դրամ։