Տիգրան Ուրիխանյանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

 

«Շնորհակալ եմ իհարկե, համեստ անձիս նկատմամբ ուշադրության համար, սակայն վստահ եմ, որ մեր երկրի քաղաքացիներին առաջին հերթին չէ, որ հետաքրքրում են անձնական կյանքիս կամ առողջությանս վերաբերող խնդիրները: Հասկանում եմ, որ իմ հոսպիտալացման մասին լուրը պրոիշխանական հեռուստաալիքների լրատվական հաղորդումներում անընդհատ շրջանառելն ու հստակ ուղղվածությամբ կայքերի տիրույթում պահելը շատ կոնկրետ նպատակ ունի:

 

Ուզում եմ, որ բոլորն իմանան' ախտորոշված հիվանդությունն իհարկե լուրջ է, բայց արագ բուժելի: Աստծո կամոք ընդամենը մի քանի օրից ոտքի վրա եմ լինելու ու թիմիս կազմում շարունակելու եմ պայքարը երկրում առկա պրոբլեմների ու դրանցում մեղավորների դեմ: Վստահ եղեք' քիչ չի թվա»: