ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից ապրիլի 2-ին' տեղական ժամանակով ժամը 03.46-ին, գրանցվել է 8.2 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Խաղաղ օվկիանոսում' Չիլիի Իկիկե քաղաքից 93 կմ հյուսիս-արևմուտք: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են' հարավային լայնության 19.720 և արևմտյան երկայնության 70.860: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 20 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 10 բալ:

 

Ըստ BBC լրատվական գործակալության, կա ցունամիի վտանգ Չիլիի և Պերուի ափամերձ գոտիներում, որի հետևանքով ափամերձ տարածքներից կազմակերպել են բնակչության տարահանում: Երկու մարդ զոհվել է, կան մասնակի ավերվածություններ, ճանապարհային խցանումներ, ակտիվացել են սողանքները:

 

Երկրաշարժին հետևել են 4.5-6.2 մագնիտուդով ավելի քան 20 հետցնցում: