Բքի և անբավարար տեսանելիության պատճառով ապրիլի 2-ին՝ ժամը 09:30–ի դրությամբ, փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը:

 

Կոտայքի, Սևանի տարածաշրջաններում, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից), Երևան - Երասխ -Գորիս -Մեղրի միջպետական ավտոճանապարհի Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում տեղ -տեղ մերկասառույց է: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ: