Վլադիմիր Պուտինի' Կրեմլի կայքում ներկայացված համառոտ կենսագրականից անհետացել է նրա կնոջը մասին հիշատակումը: «Սա նշանակում է, որ ամուսնալուծություն է տեղի ունեցել»,-ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Հիմա «Ռուսաստանի նախագահներ» բաժնի վերջին մասը, որը նվիրված է Պուտինին, ունի հետևյալ տեսքը. «Վլադիմիր Պուտինի աղջիկները՝ Մարիա (ծնվ. 1985 ) և Եկատերինա (ծնվ. 1986 թ.)»:

 

Վլադիմիր և Լյուդմիլա Պուտինները, որոնք համատեղ ամուսնական կյանք են վարել գրեթե 30 տարի, հայտարարել են իրենց ամուսնալուծության մասին 2013 թվականի հունիս 6-ին: «Դա մեր ընդհանուր որոշումն էր: Մեր ամուսնությունն ավարտվել է: Մենք միմյանց գրեթե չենք տեսնում: Յուրաքանչյուրս ունենք մեր սեփական կյանքը»,-բացատրեց ՌԴ-ի նախագահը:

 

Դմիտրի Պեսկովը' մեկնաբանելով ամուսնալուծությունը, ասել է, որ Պուտինների որոշումը փոխադարձ է եղել, իսկ «մնացած ամեն ինչ ասեկոսեների և բամաբասանքների արդյունք է: Ըստ խոսնակի' նախագահի կյանքում չկա ոչ այլ կին, ոչ էլ ժամանակ' ընտանիքի համար: «Այնքան էլ դժվար չէ, նույնիսկ ոչ մասնագիտական առումով դիտել Պուտինի ժամանակացույցը և հասկանալ, որ նախագահի կյանքը ոչ մի կերպ կապված չէ ընտանեկան հարաբերությունների հետ, այն կապված է միայն այն պարտականությունների և պատասխանատվության հետ, որը նա իրականացնում է' որպես պետության ղեկավար»: Պեսկովը նաև ասել է, որ անհավանական է համարում Վլադիմիր Պուտինի նոր ամուսնությունը և խորհուրդ է տալիս չփորփրել Լյուդմիլա Պուտինի մասնավոր կյանքը:

 

Վլադիմիր Պուտինի և գեղարվեստական մարմնամարզության կրկնակի չեմպիոն և ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալինա Կաբաևայի միջև ինտիմ հարաբերությունների մասին շրջանառվող լուրերը Պեսկովը մեկնաբանել է հետևյալ կերպ. «Մենք ձեզ հետ քվեարկել ենք նախագահի և առաջնորդի բարձր արժեքներ ունեցող թեկնածուի օգտին, այսինքն' Վլադիմիր Պուտինին ընտրել ենք որպես արժանի նախագահ, իսկ թե ինչպիսի տղամարդ է նա, ունի կին, թե ոչ, եկեք թողնենք դա»: