Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ապրիլի 2-ին պաշտոնական այցով մեկնում Է Լեհաստան: Ինչպես տեղեկացնում Է նախագահի մամուլի ծառայությանը, երկօրյա այցի ընթացքում Մարգվելաշվիլին հանդիպում կունենա Լեհաստանի իր պաշտոնակից Բրոնիսլավ Կոմորովսկու հետ, պլանավորված Է համատեղ հայտարարություն մամուլի համար: Նաեւ նախատեսված են Վրաստանի նախագահի հանդիպումները Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տո ւսկի, Լեհաստանի Սեյմի մարշալ Եվա Կոպաչի եւ այլ պաշտոնատար անձանց հետ:

 

Այցի ծրագրում Է նաեւ Մարգվելաշվիլիի հանդիպումը Լեհաստանում վրաց սփյուռքի ներկայացուցիչների հետ:

 

Ուղեւորության շրջանակներում միջոցառումների մի մասը տեղի կունենա Վարշավայում, իսկ մյուս մասը՝ Կրակովոյում, հաղորդել Է «Նովոստի Գրուզիա»-ն: