Հայաստանը հույս ունի այս տարվա ապրիլին ավարտել Մաքսային միությանն անդամակցելու հետ կապված նախապատրաստական աշխատանքները, որպեսզի արդեն մայիսին ստորագրի այդ կազմակերպությանը միանալու վերաբերյալ փաստաթղթերը: Այդ մասին հայտարարել Է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ապրիլի 2-ին ելույթ ունենալով Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ուսանողների առջեւ:

 

«Ակնկալում ենք ապրիլին ավարտել Մաքսային միությանն անդամակցելու հետ կապված նախապատրաստական աշխատանքը: Հուսով եմ, որ արդեն մայիսին մենք կկարողանանք ստորագրել Մաքսային միությանը եւ Միասնական տնտեսական տարածքին միանալու վերաբերյալ փաստաթղթերը»,-ասել Է նախարարը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: