Երևան-Աշտարակ ավտոճանապարհն արդեն բաց է, ցուցարարները հեռացել են այդտեղից:

 

Ավելի վաղ «Արմենպրես»-ի հետ զրույցում Պռոշյան գյուղի բնակիչներից մեկն ասել էր, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի բնակիչները փակել են Երևան-Աշտարակ ավտոճանապարհը' պահանջելով, որ ներկայանան ՀՀ ոստիկանապետն ու գլխավոր դատախազը: Բնակչի խոսքով' գյուղացիները ոտքի են ելել, քանի որ այսօր լրանում է Պռոշյանի նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության մեկ տարին: «Արդեն մեկ տարի անցել է, սակայն դեռ սպանությունը չի բացահայտվել»,-ասաց նա:

 

Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում անցյալ տարվա ապրիլի 2-ին կատարված նույն գյուղի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության փաստով հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում հարցաքննվել են մի քանի տասնյակ անձինք, կատարվել քննչական համալիր փորձարարություններ և դեպքի վայրի լրացուցիչ զննություն:

 

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների փոխգործակցված միջոցառումների արդյունքում, հանցագործությունը կատարելու կասկածանքով կան ձերբակալվածներ: Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ սպանության դ եպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով:

 

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: