ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի համար ՍԴ կայացրած որոշումը կուտակային օրենքի վերաբերյալ անսպասելի չէր: Yerkir.am-ի հետ զրույցում պատգամավորը նշեց, որ թեև մանրամասն չի ծանոթացել որոշման բովանդակությանը, այնուամենայնիվ, ՍԴ-ն կոչված է որոշելու' օրենքը սահմանադրական է, թե' ոչ, և եթե օրենքը հակասահմանադրական է ճանաչել, ուրեմն' ՍԴ այդ վճիռը բոլորն են պարտավոր կատարել: «Եթե ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել օրենքը, ուրեմն կա'մ պետք է օրենքը փոխվի, կա'մ էլ չեղյալ համարվի»,- ասաց Վարդան Այվազյանը: