ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուոլրիքը ապրիլի 4-ին Մոսկվայում կհանդիպի Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ: Այս մասին, ինչպես հաղորդում է Ջեյմս Ուոլրիքը գրել է Twitter-ի իր էջում:

 

Նա նշել է, որ ԵԱՀԿ-ում տեղի ունենալիք քննարկումներին մասնակցելու համար մեկնում է Վիեննա, որտեղից էլ կժամանի Մոսկվա' հանդիպելու Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ:

 

Ապրիլի 4-ի երեկոյան Մոսկվայում հանդիպում տեղի կունենա Նալբանդյանի և Մամեդյարովի միջև: