Ռուսաստանի առաջնության 24-րդ տուրում «Ուրալին» պարտվելուց հետո Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանն անդրադարձել է հանդիպմանը:

«Սպարտակը» վատ շրջան է ապրում: Մեզ քննադատում է մամուլը, իսկ մենք չենք օգնում փոխել կարծիքը մեր մասին: Սա սարսափելի խաղ էր: Երբ այսպես ես խաղում' կարևոր չէ, թե մրցակիցն ով է' միշտ կպարտվես: Եթե ինձ հարցնեք' ո՞վ է մեղավոր, ապա առաջինը ես ձեռք կբարձրացնեմ: Եթե ես գոլ չեմ հեղինակում, ապա ինչպե՞ս «Սպարտակը» պետք է հաղթի: Չեմպիոնության հնարավորություննե՞րը: Պետք է պատրաստվել հաջորդ խաղին: Եթե մտածենք չեմպիոնության մասին, ապա կարող ենք ընդհանրապես մրցաշրջանն ավարտենք մրցաշարային աղյուսակի վերջնամասում: Ինչ վերաբերվում է ինձ, ապա այնքան էլ հեշտ չէ խաղալ երկու հարձակվողի սխեմայով, քանի որ երբեք այդպես չեմ խաղացել: Կարծում եմ' պետք է շատ աշխատել մարզումների ժամանակ»,-Մովսիսյանի խոսքը մեջբերում է ռուսական մամուլը: