ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը աշխատանքային այցով կմեկնի Լիտվա: Ապրիլի 7-8-ը Հովիկ Աբրահամյանը Վիլնյուսում կմասնակցի Եվրոպական միության անդամ պետությունների խորհրդարանների նախագահների խորհրդաժողովին, որին հրավիրված են նաեւ Արեւելյան գործընկերության անդամ երկրների խորհրդարանների նախագահները:

 

Խորհրդաժողովում ԱԺ նախագահը հանդես կգա ելույթով: Նախատեսված են նաեւ երկկողմ հանդիպումներ: