Այսօր Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում մեկնարկեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:

Հայաստանի ներկայացուցիչ, 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակչում 9։0 հաշվով պարտության մատնեց Նորվեգիայի ներկայացուցիչ Մարտին Նիլսենին։

Հայ ըմբիշը կպայքարի ոսկե մեդալի համար: