Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հանձնարարել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Յուրի Պրոդանին պատրաստվել Ռուսաստանի գազի հետ կապված հնարավոր սահմանափակումներին կամ ռուսական գազի մատակարարման դադարեցմանը։ Այս մասին հայտնում է podrobnosti.ua-ն:

 

«Մեր խնդիրն է դիտարկել իրադարձությունների զարգացման 2 տարբերակ, այդ թվում նաև այն տարբերակը, որ Ռուսաստանը սահմանափակում և փակում է գազի մատակարարումն Ուկրաինայի տարածք»,-ասել է Յացենյուկը' Նախարարների կաբինետի նիստի բացման ժամանակ։

 

Յացենյուկը նաև նշել է, որ Ուկրաինան գիտակցում է, որ Ռուսաստանը կարող է դիմել ոչ միայն քաղաքական, այլ նաև «գազային-տնտեսական» ագրեսիային Ուկրաինայի նկատմամբ: