Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 1989թ. ծնված Դմիտրի Սիդորենկոյի վարած «ԲՄՎ-318» մակնիշի ավտոմեքենան ապրիլի 4-ին, ժամը 02.00-ին Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում բախվել է պողոտայի կենտրոնով անցնող բետոնյա պատնեշին և կողաշրջվել: Պատահարի հետևանքով վարորդն ու ուղևորուհին մարմնական վնա սվածքներ են ստացել:

 

«Մալաթիա» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին Դ. Սիդորենկոն մահացել է: