Ապրիլի 6-ին, ժամը 03.15-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մուշավան 1-ին փողոցի տներից մեկի բնակիչը շտապօգնության կարիք ունի և չմոտենալու դեպքում սպառնում է ինքնահրկիզվել:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Ա. Դ.-ը (ծնվ. 1957թ.) գտնվում է հոգեպես անհավասարկշիռ վիճակում և հաշվառված է հոգեբուժարանում:

Հրշեջ-փրկարարներն իրականացրել են հերթապահություն մինչ ոստիկանության և շտապօգնության աշխատակիցների ժամանումը: