Մեծ Պահքի վեցերորդ կիրակին կոչվում է Գալստյան: Այս կիրակին Հիսուս Քրիստոսի Առաջին Գալստյան' մարդեղության հիշեցումն է: Ինչպես տեղեկացնում է qahana.am-ը, այս կիրակին միևնույն ժամանակ Երկրորդ Գալստյան խորհուրդն ունի: Գալստյան կիրակին համբերության, բարեպաշտության, պարկեշտության կոչի խորհուրդն ունի, որովհետև հոգու բյուրեղացմամբ և ճշմարիտ հավատով մարդ կարող է սպասել Տիրոջ հրաշափառ Գալստյանը:

 

Քրիստոնեական բոլոր եկեղեցիներն էլ ունեն Գալստյան անունով կիրակի: