Հնդկաստանի Ասամ եւ Տրիպուրա հյուսիսարեւելյան նահանգների ընտրական տեղամասերում ապրիլի 7-ին սկսվել է քվեարկությունը հանրապետության խորհրդարանի ստորին պալատի ընտրություններում, որոնք երկրի տարբեր տարածաշրջաններում ինը փուլով կանցկացվեն ապրիլի 7-ից մինչեւ մայիսի 12-ը, տեղեկացնում է NDTV հեռուստաալիքը:

 

Ընտրությունները խոստանում են դառնալ ամենամասշտաբային խորհրդարանական ընտրությունները համաշխարհային պատմության մեջ, քանի որ դրանց կկարողանա մասնակցել մոտավորապես 814 մլն մարդ: Ընտրություններում հաղթած ուժը կկազմի երկրի հաջորդ կառավարությունը: Ընտրական տեղամասերի ընդհանուր թիվը շուրջ 930 հազար է: Առաջին անգամ ընտրողները կկարողանան քվեարկել «բոլորի դեմ»: Պալատի ներկայիս գումարման պատգամավորների լիազորությունների ժամկետը լրանում է հունիսի 1-ին, խորհրդարանի նոր կազմը պետք է ձեւավորվի մինչեւ մայիսի 31-ը:

 

Ենթադրվում է, որ հիմնական դիմակայությունը կծավալվի կառավարող Հնդկաստանի ազգային կոնգրեսի եւ նախընտրական հարցումների ֆավորիտի՝ երկրի խոշորագույն ընդդիմադիր կուսակցության՝ «Բհարաթիա Ջանաթա Փարթի»-ի միջեւ:

 

Պայքարը կընթանա 543 պատգամավորական մանդատի համար: Որպեսզի կուսակցությունը կարողանա ինքնուրույն կառավարություն կազմել, նրան հարկավոր է նվաճել 272 պատգամավորական տեղ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: