«Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթի արդյունքում՝ թատրոնի տնօրենի թափուր պաշտոնում նշանակվել է Անդրանիկ Ռոբերտի Արզումանյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

 

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթն անց է կացվել ապրիլի 4-ին: Մրցույթի մասնակից 7 թեկնածուներից հարցազրույցի փուլ էին անցել երկուսը' Անդրանիկ Արզումանյանը և Գագիկ Մանասյանը: