Խարկովի Ազատության հրապարակում ընդհարումներ են տեղի ունեցել Ուկրաինայի դաշնայնացման կողմնակիցների և Եվրամայդանի հանրահավաքի մասնակիցների միջև: Այս մասին հայտնում է UNIAN-ը:

 

Լսվում են պայթյուններ: Ըստ գործակալության տվյալների՝ փաստորեն Եվրամայդանի հանրահավաքը ցրվել է:

 

Ապրիլի 6-ին դաշնայնացման կողմնակիցների հանրահավաքներն Ուկրաինայի արևելքում՝ Դոնեցկում, Խարկովում և Լուգանսկում անցել են ռուսաստանյան եռագույնի ներքո, դրանց մասնակիցները պահանջում են հանրաքվեներ անցկացնել իրենց տարածաշրջանների կարգավիճակի շուրջը: Դոնեցկում և Խարկովում հանրահավաքների մասնակիցները կարողացել են իրենց վերահսկողության տակ վերցնել մարզային վարչակազմերի շենքերը, իսկ Լուգանսկում՝ Ուկրաինայի Անվտանգության ծառայության տարածաշրջանային վարչության շենքը: Լուգանսկում իշխանության ներկայացուցիչների հետ հանրահավաքի մասնակիցների բանակցությունների ընթացքում ազատ են արձակվել վեց ակտիվիստներ:

 

Ըստ Ներքին գործերի նախարարության տվյալների՝ Խարկովի մարզային վարչակազմի շենքը հաջողվել է ազատել: Բողոքի ակցիա Է տեղի ունեցել նաև Ուկրաինայի հարավում՝ Օդեսայում, որտեղ հավաքվածները հանդես են եկել քաղաքական ռեպրեսիաների դեմ: