Եվս մի քանի տարեց քեսաբահայեր հասել են Կիլիկյան Հայաստանի Ալեքսանդրեթ քաղաքը (Հաթայ): Ըստ Haberler-ի' նրանք պատմել են, թե ինչպես են ահաբեկիչները մտել և պահանջել լքել իրենց տները: «Ասացի՝ չենք կարող քայլել, սպանեք մեզ,- պատմում է նրանցից մեկն ու հավելում,- սակայն չհամաձայնեցին»: Քեսաբահայերը պատմել են, որ ահաբեկիչներն իրենց հասցրել են մինչև Թուրքիայի սահմանը և հանձնել Ալեքսանդրեթի քաղաքապետարանին: Ալքսանդրեթի քաղաքապետարանը և այդ շրջանի ծագումով հայ բնակիչները օգնության են հասել տարեց քեսաբահայերին: