Ապրիլի 7-ին, ժամը 13:50-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Դարբաս-Սիսիան ավտոճանապարհի 1-ին կմ-ի մոտակայքում ձորը ավտոմեքենա է գլորվել, կա մեկ զոհ. դիակը դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Պարզվել է, որ նախնական տվյալներով ապրիլի 6-ին ժամը 23.30-ի սահմաններում «ՎԱԶ-2121» մակնիշի 75PO777 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել հարակից ձորակը, ինչից վարորդ՝ 1979թ. ծնված Կ. Ս.-ն տեղում զոհվել է:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Կ.Ս.-ի դին: