Գավառի մանկատան սան, 2000թ. ծնված Արևշատ Զախարյանն ապրիլի 1-ին ինքնակամ լքել է մանկատունն ու անհայտ կորել: Երախայի արտաքին տվյալներն են' հասակը 130 սմ, նիհարավուն կազմվածքով: Հագին եղել է սև բաճկոն, կապտավուն ջինսե տաբատ, կանաչ սպորտային կոշիկներ:

 

Արևշատ Զախարյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողները կարող են դիմել ոստիկանության Գավառի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 010-59-06-05, 0264-2-20-02, 1-02 հեռախոսահամարներով: