Ժողովրդական պատգամավորներն ընդունել են օրենք «Ուկրաինայի Քրեական օրենսգրքում փոփոխություններ մտցնելու մասին» (Ուկրաինայի ազգային անվտանգության հիմքերի դեմ հանցագործությունների կատարման համար պատասխանատվության ուժեղացման վերաբերյալ): Ինչպես հաղորդում է «Ուկրինֆորմ»-ը, այս որոշման օգտին քվեարկել է 231 ժողովրդական պատգամավոր:

 

Օրենքի դրույթների համաձայն՝ այն կանխամտածված գործողությունները, որոնք կատարվել են տարածքային կամ պետական սահմանների փոփոխման նպատակով, ի խախտումն Ուկրաինայի Սահմանադրությամբ սահմանած կարգի, ինչպես նաեւ նման գործողությունների հրապարկային կոչերը կամ դրանց կատարման կոչերով նյութերի տարածումը պատժվում են 3-ից մինչեւ 5 տարվա ազատազրկմամբ (նախորդ օրենքը նախատեսում Էր պատիժ՝ մինչեւ 3 տարի ժամկետով ազատության սահմանափակում կամ նույն ժամկետով ազատազրկում):

 

Նույն այդ գործողությունները, որոնք հանգեցրել են մարդկանց մահվան կամ այլ ծանր հետեւանքների, պատժվում են 10-ից մինչեւ 15 տարի ժամկետով ազատազրկմամբ կամ ցմահ բանտարկությամբ (նախորդ պատիժը ազատազրկում Էր նախատեսում 7-ից մինչեւ 12 տարի ժամկետով):