Մարդու իրավունքների պաշտպանն առայժմ խորհուրդներ չի տալիս քաղաքացիներին, ովքեր հարցնում են' ինչպես վարվել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի հետ կապված Սահմանադրական դատարանի որոշումից հետո' կատարել վճարումները, թե ոչ: ՄԻՊ աշխատակազմն ու օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն էլ դեռ լիովին չեն կողմնորոշվել եւ պատրաստ են փորձով ու պատերացումներով կիսվել, երբ կկայացնեն վերջնական որոշում' վճարել, թե ոչ: Անդրեասյանն անձամբ մտահոգված է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի հետ կապված Սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ դրույթների' 6-րդ և 7-րդ կետերի աններդաշնակությամբ:

 

«Այս պահին ինքս դժվարությամբ եմ կողմնորոշվում պարտավոր եմ վճարել կուտակային կենսաթոշակային վճարը, թե ոչ: Արդյոք պարտադիր կուտակային վճարը ինձ համար պարտադիր բնույթ ունի, թե կամավոր: Այն, որ ես մարդու իրավունքների պաշտպանն եմ, ով մասնագիտությամբ իրավաբան է և ունի 40 աշխատակիցներ, մենք բոլորս ինչ-որ իմաստով մոլորված ենք, քանի որ չենք կարողանում հասկանալ, թե ինչպես մեկնենք ՍԴ որոշման եզրափակիչ մասի 6-րդ և 7-րդ կետերի աններդաշնակությունը»,-ապրիլի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կարեն Անդրեասյանը:

 

Նրա խոսքով' ստեղծվել է անորոշ իրավիճակ, որը երկակի է մեկնաբանվում: ««Դեմ եմ» շարժման անդամները և այն քաղաքացիները, ովքեր դեմ են պարտադիր կուտակային վճարներին, շեշտադրում են 6-րդ կետը, ասում են, որ այնտեղ կան ընդհանրական պատկերացումներ, որ այն, ինչ հակասահմադրական է, չի կարող լինել պարտադիր քաղաքացու համար: Բայց կա 7-րդ կետը, որը ավելի շատ վկայակոչում են պետական մարմինների ներկայացուցիներն ու ասում, որ Սահմանադրական դատարանը երկարաձգել է օրենքի գործողությունը մինչև սեպտեմբերի 30-ը»,-ավելացրեց պաշտպանը:

 

Կարեն Անդրեասյանը այս պահին դեռ փորձում է հասկանալ ՍԴ «գլուխկոտրուկի» պատասխանը և ունի 20 օր կողմնորոշելու համար: «Այն ժամանակ, երբ կասեցված էին օրենքի երկու հոդվածները և մարդիկ ինձ հարցնում էին' կարո՞ղ ենք չվճարել, ես ասում էի' այո: Այժմ ես, ցավոք սրտի, չեմ կարող վստահ պատասխանել, եթե ասեմ' այո, մի վճարեք, նրան կարող են տուգանել, դատարանում նա գործը կարող է չշահել ու ես մարդուն կդեմ ավելի ծանր վիճակի մեջ: Այնպես որ, ես խուսափում եմ խորհուրդ տալուց»,-ասաց Մարդու իրավունքների պաշտպանը:

 

ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը ապրիլի 2-ին հրապարակեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 եւ 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը: Որոշմանհամաձայն' Սահմանադրությանը հակասող ճանաչվեցին օրենքի հիշյալ դրույթները: «Հաշվիառնելով, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը,մասնավորապես՝ սույն որոշման եզրափակիչ մասի 1-5 կետերով Հայաստանի ՀանրապետությանՍահմանադրությանը հակասող ճանաչված իրավադրույթները համակարգային առումովփոխկապակցված են Հայաստանի Հանրապետության շուրջ 50 օրենքներով եւ ութ տասնյակիցավելի այլ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված իրավակարգավորումների հետ, որոնցշատ դրույթներ սույն որոշման հիման վրա օրենքով սահմանված կարգով ենթակա ենվերանայման, ինչպես նաեւ նկատի ունենալով օրենքի պահանջը՝ համակարգային առումովիրավական անվտանգությունը չխաթարելու վերաբերյալ, Հայաստանի ՀանրապետությանՍահմանադրության 102-րդ հոդվածի 3-րդ մասի եւ «Սահմանադրական դատարանի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի 15-րդ մասի հիման վրա սույն որոշմամբՀայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավանորմերի ուժըկորցնելու վերջնաժամկետ սահմանել 2014 թվականի սեպտեմբերի 30-ը՝ հնարավորություն տալովՀայաստանի Հանրապետության Ազգային ժողովին եւ Հայաստանի Հանրապետությանկառավարությանը՝ իրենց իրավասության շրջանակներում «Կուտակային կենսաթոշակներիմասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ դրա հետ համակարգային առումովփոխկապակցված այլ օրենքների ու նորմատիվ իրավական ակտերի իրավակարգավորումները համապատասխանեցնելու սույն որոշման պահանջներին»,- նշված է որոշման 7-րդ կետում: