«Մազդա» մակնիշի ավտոմեքենան ապրիլի 7-ին' ժամը 21.40-ին, Երևանի Խուդյակովի փողոցի թիվ 30 տան մոտ բախվել է մայթեզրի մոտ կայանված «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայի, ապա վրաերթի ենթարկել 29-ամյա քաղաքացուհու, ինչի հետևանքով վրաերթի ենթարկվածը և «Մազդա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ապրիլի 8-ին'ժամը 02.00-ին, ոստիկանություն է ներկայացել 20-ամյա երիտասարդ և հայտնել, որ նշված վրաերթը, «Մազդա» մակնիշի ավտոմեքենայով, կատարել է ինքը: Կատարվում է քննություն: