Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ներողություն է խնդրել «Բորուսիայի» երկրպագուներից:

«Ես ներողություն եմ խնդրում երկրպագուներից' հուսախաբ անելու համար: Սակայն մենք կարող ենք հպարտանալ մեր թիմով»,-գրել է Մխիթարյանը Twitter-ի իր միկրոբլոգում:

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Բորուսիան» հաղթեց «Ռեալին», սակայն դուրս չեկավ հաջորդ փուլ: Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր և մրցակցի դարպասը գրավելու մի շարք հնարավորություններ ուներ, սակայն չկարողացավ: