Մարտի 28-ին, ժամը 05.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «ձախ ազդրի կտրած-պատռած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1993 թ. ծնված Հովհաննես Ս.-ն:

 

Նա ոստիկաններին հայտնել էր, որ մարտի 28-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի մայրուղում գտնվող գիշերային ակումբի մոտ մի խումբ երիտասարդների հետ վիճաբանության ժամանակ նրանցից մեկը սուր-կտրող-ծակող գործիքով հարվածել է իր ազդրին:
Նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները պարզել են, որ 1988 թ. ծնված Գոռ Խ.-ն կենցաղային հարցի շուրջ վիճաբանության ժամանակ սուր-կտրող-ծակող առարկայով հարվածել է Հովհաննես Ս.-ի ազդրերին, ինչպես և ձեռքերով հարվածել է 1992 թ. ծնված Գրիգոր Մ.-ի դեմքին' պատճառելով մարմնական վնասվածքներ, իսկ 1992 թ. ծնված Արթուր Հ.-ն ձեռքերով հարվածել է 1993 թ. ծնված Ալեքսան Բ.-ի դեմքին և պատճառել մարմնական վնասվածքներ:

 

Հովհաննես Ս.-ին, Գրիգոր Մ.-ին և Ալեքսան Բ.-ին տրվել են դատաբժշկի ուղեգրեր:

 

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է հետաքննություն: