Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքում 5 կինոթատրոնի մեղադրել են անօրինական թմրանյութերի գովազդն արգելող օրենքը խախտելու մեջ:

 

Ինչպես հայտնում է The Guardian-ը՝ ռուսական կինոթատրոնների 5 ցանց տուգանվել է 4 մլն ռուբլի գումարով՝ Մարտին Սկորսեզեի՝ «Օսկար» հեղինակավոր մրցանակի նոմինացված «Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմը ցուցադրելու համար: Ինչպես նշվում է՝ ֆիլմի ցուցադրությունը հակասական վերաբերմունքի է արժանացել կինոնկարում առկա թմրանյութերի օգտագործումը խրախուսող տեսարանների պատճառով:

 

Moscow Times-ի փոխանցմամբ՝ գործը հարուցել է Թմրանյութերի վերահսկման դաշնային ծառայության տարածաշրջանային վարչությունը՝ ընդդեմ Սիբիրի մայրաքաղաք համարվող Նովոսիբիրսկի կինոթատրոնների ցանցի: Նովոսիբիրսկը Ռուսաստանի 3-րդ ամենամեծ քաղաքն է՝ 1.5 մլն բնակչությամբ: