Ապրիլի 9-ին, ժամը 20.47-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի ոլորաններում բեռնատար ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ԳԱԶ-53 մակնիշի 45NC045 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ' Է. Բ.):