Ռուսաստանի պատվիրակությունն ամբողջ կազմով ներկա չԷ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նիստերի դահլիճում: Այդ մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել Է պատվիրակության ղեկավար, Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Ալեքսեյ Պուշկովը:

 

«Մենք այն կարծիքին ենք, որ այն, ինչ այնտեղ տեղի Է ունենում, ֆարս Է»,-ասել Է Պուշկովը: Նա պարզաբանել Է, որ եթե ընդունվի Վեհաժողովում ՌԴ-ի պատվիրակությանը բոլոր լիազորություններից զրկելու վերաբերյալ Ռոբերտ Ուոլթերի ուղղումը, ինքը կմտնի դահլիճ եւ հրապարակային հայտարարություն կանի այն մասին, որ «պատվիրակությունը վայր Է դնում այդ լիազորությունները»:

Այդպիսով՝ Ռուսաստանի պատգամավորները չեն սպասի բանաձեւի ընդունմանը եւ իր լիազորությունները վայր կդնի՝ նախքան դա կկարողանա անել ԵԽԽՎ-ն: