ՀՀԿ գործադիր մարմնի նիստին զուգահեռ' գրեթե նույն ժամին՝ 20.00-ին, տեղի է ունեցել Հայ ազգային Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի և «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը:

 

«Երկիրն այսօր»-ի հետ զրույցում ԱԺ ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը նշել է, որ ՀՅԴ-ն այս փուլում ոչ իշխանական ուժերի հետ հանդիպելու անհրաժեշտություն չի տեսնում։

 

«Անցնող շրջանում քառյակի բոլոր հանդիպումներում էլ ՀՅԴ ներկայացուցիչների «այո»-ն եղել է այո, «ոչ»-ը՝ ոչ։ Քառյակի հանդիպումներում ՀՅԴ ներկայացուցիչները հանդես են եկել կուսակցական հստակ դիրքորոշմամբ, և իմաստ չկա ղեկավարների մակարդակով նման հատուկ հանդիպում կազմակերպելու»,- ասել է Աղվան Վարդանյանը։

 

Նա նաև ընդգծել է, որ ՀՅԴ-ն կոալիցիային միանալու հարց այս պահին չի քննարկում։