Լիբիայի իշխանությունները հայտարարել են, որ նախորդ երկու օրերի ընթացքում ձերբակալել է աֆրիկյան երկրներից գաղթած ավելի քան 400 քաղաքացու, ովքեր փորձում էին անօրինական ճանապարհով, Լիբիայից նավակներով անցնել Եվրոպա: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, ռազմածովային ուժե րի մամուլի քարտուղար Կասիմ Այուբը նշել է, որ հայտնաբերել է 400 գաղթականներով 5 նավակ: Նրանք 78 մարդու փրկել են խեղդվելուց, քանի որ նավակները բավական ծանրաբեռնված են եղել:

 

Պարզվել է, որ գաղթականները հիմնականում Սոմալիի և Եթովպիայի քաղաքացիներ են:

 

Ավելի վաղ' ապրիլի 9-ին, Իտալիայի իշխանությունները հայտարարել էին, որ 48 ժամվա ընթացքում փրկել են 4 հազար գաղթականների: