Ապրիլի 12-ին, ժամը 06.35-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Իսակովի պողոտայում' «Սենատոր» խաղատան մոտակայքում, այրվում է երկհարկանի փայտյա շինություն:

 

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Թաիրով գյուղի Մայրաքաղաքային փողոցի թիվ 168 հասցեում գտնվող «Ռուսական բաղնիքներ» հանգստի համալիրում այրվում է փայտյա շոգեբաղնիքը:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.14-ին, մարվել' 07.41-ին:

 

Այրվել են երկրորդ հարկի առաստաղը, տանիքի կառաուցատարրերը (50 քմ) և առաջին հարկում' վառարանին կից պատի երեսպատումը (5 քմ):