Ինչպես հայտնում է ria.ru-ն, Կիևն ակնկալում է, որ ԱՄՀ-ը Ուկրաինային կորոշի ֆինանսական աջակցություն տրամադրել երկու շաբաթվա ընթացքում: Այս մասին հայտնել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը Ուկրաինայի ազգային ալիքին տված հարցազրույցի ընթացքում:

 

«Մենք ընդունել ենք լուրջ բարեփոխումների փաթեթ: Երկու շաբաթվա ընթացքում ակնկալում ենք Արժույթի միջազգային հիմնադրամի որոշուման հստակեցում Ուկրաինային ֆինանսական օգնություն տրամադրելու հարցով», - ասել է վարչապետը:

 

Նա նաև նշել է, որ ֆինանսական աջակցություն ստանալուց հետո, պետք է անմիջապես քայլեր ձեռնարկվեն երկրում փոխարժեքը կայունացնել նպատակով:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը հայտնել էր, որ Արժույթի միջազգային հիմնադրամը և մի շարք այլ արևմտյան երկրներ, հնարավոր է, Ուկրաինային տրամադրեն ֆինանսական օգնության առաջին փոխանցումն արդեն 6 մլրդ դոլարի չափով: Ըստ նրա՝ պաշտոնական Մոսկվան առաջարկում է արևմտյան գործընկերներին օգնել Ուկրաինային, որպեսզի նա կարողանա իրականացնել իր պարտավորությունները՝ ներառյալ գազի հաշիվենրը: