Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզչ Յուրգեն Կլոպը «Բավարիան»հետ նախախաղային ասուլիսի ժամանակ ընդգծել է, որ «Բորուսիային» ևս երեք միավոր է հարկավոր: «Սկզբում տեսնենք, թե ով կկարողանա խաղալ, իսկ ով' ոչ: 6500 երկրպագու հետևելու է մեզ, և մենք ուզում ենք ևս երեք միավոր վաստակել: Մենք նրանց կարիքն իսկապես ունենք»,- Կլոպի խոսքերը մեջբերում է պաշտոնական կայքը:

Բունդեսլիգայի 30-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» կհյուրընկալվի Մյունխենի «Բավարիա»-ին: Վերջիններս արդեն ապահովել են չեմպիոնությունը, իսկ «Բորուսիա»-ն ցանկանում է հաստատվել երկրորդ հորիզոնականում: