«Դեմ եմ» շարժման ակտիվիստները գործնական հանդիպում են հրավիրել' հստակեցնելու հետագա անելիքները: Հանդիպման վայրը' Մատենադարանի հարակից տարածքն է, ատրիբուտները' սպիտակ շապիկներն ու փուչիկները «Դեմ եմ» գրառմամբ: «Սահմանադրական դատարանի որոշումից հետո ստեղծված իրավիճակում կարիք ունենք հստակ գնահատականների, պարզաբանումների, ինչպես նաև մեր հնարավոր ակնկալիքների ու անելիքների վերաբերյալ հստակեցումների: Որպես կազմակերպված ու պահանջատեր քաղաքացիական հասարակություն՝ մենք պիտի պաշտպանենք մեր իրավունքները՝ ամրագրված նաև Սահմանադրական դատարանի որոշմամբ, հստակեցնենք դրանից բխող մեր նպատակներն ու հետագա անելիքներն ավելի հստակ և հնարավոր ժամանակացույցով»,-նշել են ակտիվիստները հավաքից առաջ:

 

«Դեմ եմ» շարժումը ապրիլի 9-ին բողոքի ակցիա է անցկացրեց Ֆինանսների նախարարության դիմաց, որի ժամանակ ակտիվիստներից երկուսը նամակներ փոխանցեցին ՀՀ ֆինանսների նախարարություն: Այդ նամակներով «Դեմ եմ»-ի ակտիվիստները ցանկանում էին ստանալ երկու հարցի պատասխան' արդյոք նախարարությունը պատրաստվում է տեխնիկական առաջադրանք իջեցնել եւ փոխել եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի հաշվարկներն ընդունելու և մշակելու, եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարների պարտավորությունները հաշվառելու համակարգչային ծրագիրը և արդյո ք պատրաստվում են վերադարձնել մինչ այժմ կատարված պարտադիր վճարները:

 

Նրանք նամակները հանձնելուց հետո փակեցին Նալբանդյան փողոցն ու պահանջեցին հանդիպում ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանի հետ: Հանդիպման իջավ ու երկխոսության կոչ արեց վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը: Ակցիայի մասնակիցները, սակայն, մերժում են կառավարության' երկխոսելու բազմաթիվ առաջարկները:

 

Այդ ակցիայից հետո ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել' զգուշացնելով ճանապարհների փակման եւ երթեւեկության խոչընդոտման քրեական եւ վարչական պատասխանատվության մասին:

 

ՀՀ Սահմանադրական դատարանը ապրիլի 2-ին հրապարակեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 եւ 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը: Որոշման համաձայն' Սահմանադրությանը հակասող ճանաչվեցին օրենքի մի շարք դրույթներ: Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավանորմերի ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանել 2014թվականի սեպտեմբերի 30-ը՝ հնարավորություն տալով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին եւ Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ իր ենց իրավասության շրջանակներում «Կուտակայինկենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ դրա հետ համակարգային առումովփոխկապակցված այլ օրենքների ու նորմատիվ իրավական ակտերի իրավակարգավորումները համապատասխանեցնելու սույն որոշման պահանջներին։