Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը «Բավարիայի» դեմ նախախաղային ասուլիսի ժամանակ ընդգծել է, որ «Բորուսիային» ևս երեք միավոր է հարկավոր: «Սկզբում տեսնենք, թե ով կկարողանա խաղալ, իսկ ով' ոչ: 6500 երկրպագու հետևելու է մեզ, և մենք ուզում ենք ևս երեք միավոր վաստակել: Մենք նրանց կարիքն իսկապես ունենք»,- Կլոպի խոսքը մեջբերում է «Բորուսիայի» պաշտոնական կայքը:

Բունդեսլիգայի 30-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» կհյուրընկալվի Մյունխենի «Բավարիային»: Վերջիններս արդեն ապահովել են չեմպիոնությունը, իսկ «Բորուսիան» ցանկանում է հաստատվել երկրորդ հորիզոնականում: