Վաղ առավոտից համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկին միացել են հազարավոր երիտասարդ կամավորներ՝ Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի անդամներ, երիտասարդական-հասարակական կազմակերպություններ, ուսանողական խորհուրդներ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ դեռ 2012 թվականին մեկնարկած անտառվերականգնման ծրագրով լուծվել է Ծիծեռնակաբերդի տարածքի ոռոգման ցանց ստեղծելու խնդիրը, ինչն էլ հնարավուրություն է տալիս պարբերաբար կազմակերպվող ծառատունկերով վերականգնել երբեմնի անտառաշերտը:

 

Ծիծեռնակաբերդում շրջել և ընթացող աշխատանքներին տեղում հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:

 

Քաղաքապետարանի կողմից ապահովվել են մաքրման և ծառատունկի համար անհրաժեշտ բոլոր պարագաներն ու համապատասխան տեխնիկան: Երիտասարդ կամավորները նշել են, որ մեծ հաճույքով են միացել Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ իրականացվող տարածքի մաքրման ու ծառատնկման աշխատանքներին: