Հանրապետության տարածքում ապրիլի 13-ին շրջանների զգալի մասում, 14-16-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հարավային' 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում' 15-20 մ/վրկ:
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայութունից հայտնում են, որ օդի ջերմաստիճանը 17-ին կբարձրանա 2-3 աստիճանով:

 

 

Երևանում ապրիլի 13-16-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ամպրոպի ժամանակ' քամու ուժգնացում' 15-20 մ/վրկ: