Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում կարևոր դեր կարող են կատարել հասարակական կազմակերպությունները: Աս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Որպես օրինակ բերելով Ֆիլիպիններում ավելի քան չորս տասնամյակ ձգվող հակամարտության հարցում խաղաղության համաձայնության ձեռքբերումը 17 տարիների բանակցություններից հետո' Ուորլիքը համոզմունք է հայտնում որ ԼՂ հակամարտությունում ևս հնարավոր է հասնել համաձայնության, և այդ գործում իրենց կարևոր ներդրումը պետք է ունենան երկու կողմի հասարակական կազմակերպությունները: «Խաղաղության համաձայնությունը Ֆիլիպիններում ցույց է տալիս հասարակական կազմակերպությունների առանցքային դերը խաղաղության հաստատման գործընթացներում»,- գրել է ԱՄՆ համանախագահը:

 

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ներկա փուլը սկսվել է 1988թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները կազմակերպեցին հայ բնակչության կոտորածներ ու էթնիկ զտումներ Ադրբեջանի ողջ տարածքում, մասնավորապես' Սումգայիթում, Բաքվում եւ Կիրովաբադում: Հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ: