Վիկտոր Յանուկովիչը մեղադրել է ԱՄՆ-ին՝ Ուկրաինայի արևելքում տեղի ունեցող իրադարձությունների համար: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

 

«Ուզում եմ հայտարարել ԱՄՆ-ի՝ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների անմիջական ներգրավվածության մասին: ԱՄՆ-ն ոչ միայն խառնվում է երկրի անցուդարձին, այլ նաև ցույց է տալիս, թե ինչը ինչպես պետք է անել»,-ասել է Յանուկովիչը՝ ելույթ ունենալով Դոնի Ռոստովում:

 

Նա նաև նշել է, որ Ուկրաինայի իշխանություններն արևելյան մարզերի վերաբերյալ որոշումն ընդունել են Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ջոն Բրենանի հետ հանդիպումից հետո:

 

«Կիև է այցելել ԿՀՎ-ի ղեկավար Ջոն Բրենան, ով հանդիպել է Ավակովի և Տուրչինովի հետ: Հանդիպումից հետո վճռվել է ուժային ակցիա իրականացնել»,-պատմել է Յանուկովիչը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն «իր բաժին պատասխանատվությունն է կրում Ուկրաինայի իրավիճակի համար»: